ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վերջ դրեց խոսակցություններին

Վերջ դրեց խոսակցություններին
25.11.2016 | 01:02

ԿԳ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, կառավարության երեկվա նիստից հետո, մեզ հետ ճեպազրույցում, վերջ դրեց ռուսերենը որպես պետական լեզու ճանաչելու մասին բուռն խոսակցություններին։

«Մեկընդմիշտ ֆիքսենք՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, և մեր անկախության հիմնարար արժեքներից մեկը Լեզվի մասին օրենքն է, որը փոփոխության ենթակա չէ։ Հետևաբար, որևէ այլ լեզու պետական ճանաչելու մասին խոսակցությունները անհիմն են։ Այլ բան է, որ մենք աշխատանքներ ենք իրականացնում օտար լեզուների զարգացման հիմնախնդրի լուծման ուղղությամբ։ Եթե մենք ցանկանում ենք ունենալ գիտակրթական պոտենցիալ ունեցող երկիր, ապա մեր քաղաքացիները, բացի մայրենի լեզվի փայլուն իմացությունից, պետք է նաև տիրապետեն օտար լեզուների։ Եվրոպական երկրներում, բացի սեփական լեզվից, գործածվում է երեք օտար լեզու, մենք նախատեսում ենք երկու օտար լեզվի խորացված ամբողջական կիրառում։ Այս երկու հարցերը պետք է տարանջատել, և լրատվամիջոցները չպետք է հարց բարձրացնեն պետական երկրորդ լեզվի մասին, որովհետև դա անհնար է»,- պարզաբանեց Լևոն Մկրտչյանը։ Անհնար է չհամաձայնել նախարարի հետ, սակայն հիշեցնենք, որ այս աբսուրդ գաղափարը բարձրացրել են ոչ թե լրատվամիջոցները, այլ տարբեր պետական պաշտոնյաներ, մասնագետներ և դասախոսներ։

Մեր այս դիտարկմանն ի պատասխան նախարարն ասաց. «Նաև ցանկանում եմ դիմել մասնագիտական շրջանակներին, հիշեցնելով, որ ցանկացած այլ երկրի պաշտոնյա կամ այլ երկրում ՀՀ-ի ցանկացած մասնագետ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, սակայն Հայաստանի Հանրապետությունն ունի գործող օրենք, և այն փոփոխելու որևէ հիմք չկա»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ